Եվրոպայի օլիմպիական կոմիտեն շարունակում  է ընդլայնել  երրորդ մարզական խաղերի ծրագիրը
Սպորտ
18:22 28/05/2021
Աշխարհ

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն շարունակում է ընդլայնել երրորդ մարզական խաղերի ծրագիրը

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն շարունակում  է  ընդլայնել  երրորդ մարզական  խաղերի ծրագիրը: Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, միջոցառումը նշանակված է Լեհաստանում ՝ 2023թ.:

Ծրագիրը համալրվել թ նոր՝  պադել մարզաձևով, որը միավորում է դասական թենիսն ու սկվոշը: Պադելի միջազգային ֆեդերացիան  / FIP  / հիմնադրվել է 1991թ. և առաջին անգամ կներկայացվի նման խոշոր ստուգատեսում:

Այն արդեն գրանցված է  աշխարհի ավելի քան 90 երկրներում, իսկ ամենատիտղոսակիր մարզիկներն են  Իսպանիայի և Արգենտինայի ներկայացուցիչները: Ի դեպ,  պադելի երկրպագուների շարքում են հայտնի ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչը, Ֆրանչեսկո Տոտին, Ջանլուկա Ձամբրոտան, Կառլես Պույոլը, Ժերար Պիկեն և այլոք:

Լեհաստանում կխաղարկվի մրցանակների երեք հավաքածու. տղամարդկանց, կանանց զուգախաղեր և խառը  զուգախաղեր: Մեդալների համար կպայքարեն եվրոպացի 64 լավագույն  մարզիկ- մարզուհիները:

Ընդհանրապես Եվրոպական խաղերը  դիտվում  է  որպես նորարարական հարթակ:

Լեհական ստուգատեսի  մի շարք մարզաձևերի մրցումներում  կվիճարկվեն  «Փարիզ -2024» օլիմպիական խաղերի ուղեգրեր։

 

Placeholder