Բլինքեն․ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել՝ բանակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը
Քաղաքական
12:10 28/05/2021
Տարածաշրջան

Բլինքեն․ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել՝ բանակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով։

Բլինքենի շնորհավորական ուղերձում ասվում է, որ Միացյալ Նահանգները գնահատում են Ադրբեջանի հետ տնտեսական, էներգետիկ և անվտանգության ոլորտում համագործակցության երեսուն տարիները և մեր շարունակական երկխոսությունը մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ Ադրբեջանի հարգանքը բարելավելու ուղղությամբ:

«Մենք ընդունում ենք Ադրբեջանի նշանակալի ներդրումը Եվրոպական էներգիայի դիվերսիֆիկացման գործում՝ Հարավային գազային միջանցքի միջոցով: Ուժեղ ինստիտուտներն ու գործընթացները, որոնք հարգում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, օրենքի գերակայությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կարևոր նշանակություն ունեն մեր ընդհանուր նպատակներին հասնելու և ավելի ամուր և խոր կապեր ստեղծելու համար:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է օգնելու կողմերին՝ բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը և լուծել մարտերի արդյունքում առաջացած մարդասիրական հետևանքները՝ ներառյալ բոլոր ձերբակալվածներին ազատելը, անհայտ կորածների որոնման աշխատանքներն և աճյունների ամբողջական և արագ փոխանակումը»,- ասվում է Բլինքենի ուղերձում:
 

Placeholder
Բլինքեն․ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել՝ բանակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը