ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպերով
Քաղաքական
10:41 28/05/2021
Տարածաշրջան

ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպերով

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով։

«Մտահոգված եմ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին կրկնվող հաղորդագրություններով: Բոլոր չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և վստահության միջոցներ ներդնել՝ երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար»,- թվիթերում գրել է Անն Լինդեն։

Placeholder
ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպերով