Սիրիացիները տոնում են Բաշար Ասադի հաղթանակը
Քաղաքական
10:47 28/05/2021

Սիրիացիները տոնում են Բաշար Ասադի հաղթանակը

Բաշար Ասադը հաղթեց Սիրիայի նախագահական ընտրությունների 4-րդ ժամկետը՝ 95% ձայներով:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկրում կայացած նախագահական ընտրություններում ստացավ ձայների 95,1% -ն ու չորրորդ ժամկետով կշարունակի պաշտոնավարել պատերազմով ավերված երկրի վրա։ Արևմուտքը հայտարարում է, որ ընտրությունները կեղծված են։ Այս մասին գրում է Reuters-ը։

Ասադի կառավարությունը ասում է, որ չորեքշաբթի անցկացված ընտրությունները ցույց են տալիս, որ Սիրիան գործում է բնականոն՝ չնայած տասնամյա հակամարտությանը, որի արդյունքում զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ և 11 միլիոն մարդ՝ բնակչության մոտ կեսը, վտարել է իրենց տներից:

Խորհրդարանի ղեկավար Համուդա Սաբբաղը հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց արդյունքների մասին, ասելով, որ ընտրողների մասնակցությունը կազմել է շուրջ 78%՝ ավելի քան  14 միլիոն սիրիացիների մասնակցությամբ։

Այս հաղթանակով 55-ամյա Ասադը կնախագահի ևս յոթ տարի՝  երկարացնելով իր ընտանիքի իշխանությունն ու այն հասցնելով գրեթե վեց տասնամյակի: Նրա հայրը՝ Հաֆեզ ալ-Ասադը, 30 տարի ղեկավարում էր Սիրիան, մինչ նրա մահը 2000 թվականին:

Սիրիացիները տոնում են Ասադի հաղթանակը։

Placeholder
Սիրիացիները տոնում են Բաշար Ասադի հաղթանակը