Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի Ազգային պատկերասրահում օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ թանգարանը դեռ փակ Է հանրության համար։
Ազգային պատկերասրահից հայտնում են, որ այժմ բաց է միայն առաջին հարկում գործող «Արվե՞ստ, թե՞ գիտություն. Երեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ժամանակավոր ցուցահանդեսը:
«Արվե՞ստ, թե՞ գիտություն․ Երեք վերականգնված կտավի պատմություն․ Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցադրությունը ներկայացնում է 20-րդ դարի հայկական կերպարվեստի երեք խոշոր վարպետների վերականգնված կտավների կողքին վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարները: