Խնկո Ապոր գրադարանում հունիսի 1-ը կնշվի արցախցի փոքրիկների և զինծառայողների երեխաների մասնակցությամբ
Մշակույթ
11:37 29/05/2021
Հայաստան

Խնկո Ապոր գրադարանում հունիսի 1-ը կնշվի արցախցի փոքրիկների և զինծառայողների երեխաների մասնակցությամբ

Հունիսմեկյան ծրագիրն այս տարի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկելու է փոքրիկ արցախցիների և զինծառայողների երեխաների հյուրընկալությամբ:

Գրադարանի տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 11:00-16:00-ին գրադարանում նախատեսվում են միջոցառումներ բոլոր փոքրիկների համար. նրանք կարող են դիտել Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը, գրադարանի հարթակում մասնակցել բացօթյա  նկարչությանն ու կավճանկարչությանը, կատարել նկարազարդումներ ժամանակակից մանկագիրներ Լիլիթ Ալթունյանի և Օլգա Դարյանի հեքիաթների հիման վրա:

Օրվա ընթացքում նախատեսվում է նաև ինտերակտիվ խաղ-քննարկում Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է երազների գիրկը» հետաքրքրաշարժ գրքի շուրջ:

Դերասան Ստ. Շահինյանը երեխաների համար հեքիաթներ կպատմի, իսկ գրադարանի դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր:

Placeholder