Հյուսիսային Կորեայում կատուներին կոչնչացնեն
Առողջություն
18:50 29/05/2021
Աշխարհ

Հյուսիսային Կորեայում կատուներին կոչնչացնեն

Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարգադրել են ոչնչացնել Չինաստանին սահմանակից տարածքներում կատուներին ու աղավնիներին, քանի որ այդ կենդանիները կորոնավիրուս են տարածում: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է Daily NK-ին:

Երկրի ղեկավարությունը վստահ է, որ կատուներն ու աղավնիները վիրուսը բերում են Չինաստանից: Ասվում է, որ կատուները սնվում են առնետներով, որոնք հաճախ կրում են կորոնավիրուս:

Հոդվածի հեղինակը պնդում է, որ ոչ բոլոր քաղաքացիներն են հավանություն տալիս նման որոշմանը: Օրինակ՝ Խեսան քաղաքից մի ընտանիք 20 օր մեկուսարանում է հայտնվել, քանի որ նրանք հրաժարվել են զրկվել տնային կատվից: Ընտանիքը հաղորդել էր կենդանու մահվան մասին, բայց մի քանի օր անց նրան տեսել էին Հյուսիսային Կորեայի և Չինաստանի սահմանի ցանկապատի մոտ: Արդյունքում կատվին տարել են, իսկ տերերին մեկուսացրել կարանտինային պայմաններով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսային վարակ չի հայտնաբերվել:
 

Placeholder