Այս տարվա առաջին եռամսյակում ՋԷԿ-երի արտադրությունը 7.9%-ով նվազել է
Տնտեսություն
19:00 29/05/2021
Հայաստան

Այս տարվա առաջին եռամսյակում ՋԷԿ-երի արտադրությունը 7.9%-ով նվազել է

Հայաստանում 2020 թվականի հունվար-մարտին արտադրվել է 2 մլրդ 112.9 4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,4%-ով։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 7.9%-ով և կազմել 844.7 մլն կՎտ ժամ,  ջերմային էներգիայի արտադրությունը՝ 25.2%-ով՝ կազմելով  11.3 հազար հեգաջոուլ:

Նշենք նաև, որ այս տարվա հունվար-մարտին հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 0.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նվազելով 44.4%-ով։

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, արտադրության ծավալներն ավելացել են 18%-ով՝  կազմելով 410.4 մլն կՎտ ժամ։

Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) էլ արտադրել է 843.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2020թ-ի հունվար-մարտի համեմատ 3.7%-ով ավելի է:

Նշենք նաև, որ 2021 թվակաի առաջին եռամսյակում հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են  13.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.8 անգամ:

Placeholder