«Ռոմա»-ն մտադիր է Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկել
Աշխարհում
17:03 29/05/2021
Աշխարհ

«Ռոմա»-ն մտադիր է Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկել

Իտալական  «Ռոմա»  ֆուտբոլային ակումբը պատրաստվում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկել ։ Հաղորդում է սպորտային Goal կայքը։

Աղբյուրը հիշեցնում է, որ ֆուտբոլիստի հարաբերությունները հաճախ էին սրվում Յոզե Մոուրինյոյի հետ, ով նախկինում «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչն էր։ Հենց անգլիական այդ ակումբից Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա»։

Չնայած այդ հարաբերություններին, ըստ աղբյուրի, Մոուրինյոն ցանկանում է նրան պահել «Ռոմա»-ում։ Կընդունի առաջարկը Մխիթարյանը, թե՞ կլքի իտալական ակումբը, պարզ կլինի հունիսին։

Placeholder
«Ռոմա»-ն մտադիր է Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկել