30.05.2021. Կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
Առողջություն
14:57 30/05/2021
Հայաստան

30.05.2021. Կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: Առողջացել է 229 մարդ։  Առողջապահության նախարարության  հաղորդմամբ, կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 4 մարդ։

ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222636 դեպք, որոնցից 212981-ն` առողջացած, 4432-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1081 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5513 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1081305 թեստավորում:

Placeholder