Տիգրան Աբրահամյան. Ի ՞նչ պայմանավորվածությունների շրջանակներում են ռուսական ուժերը Կութում
Քաղաքական
14:34 30/05/2021
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Ի ՞նչ պայմանավորվածությունների շրջանակներում են ռուսական ուժերը Կութում

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Գեղարքունիքի Կութ համայնքում ռուս զինվորականների ներկայության մասին լուրերին, գրում է.

«Առավոտյան տեղեկություններ շրջանառվեցին ռուսական ուժերի՝ Գեղարքունիքի հատվածից սահմանագիծ բարձրանալու մասին, ինչը հաստատեց Կութի վարչական ղեկավարը։

Այդ տեղեկությունից մոտ 12 ժամ է անցել և ո՛չ ՊՆ-ն, ո՛չ կառավարությունը և ո՛չ էլ կուսակցական գրասենյակներով ժամանցի դուրս եկած և օդնոկլասնիկի իր ընկերներին հանդիպող վարչապետը ոչինչ չեն ասել։

Ի՞նչ պայմանավորվածությունների շրջանակներում են ռուսական ուժերը այդ հատվածում, արդյո՞ք նրանք տեղակայվելու են Սոթք-Խոզնավար հատվածում, արդյո՞ք այս գործողությունները բխում են ինչ որ նոր կամ վերջին շրջանում հանրայնացված փաստաթղթի դրույթներից, որի շուրջ արդեն իսկ գաղտնի պայմանավորվածություն կա։

ՊՆ-ն այսօր լուռ էր, ո՛չ իրադրության վերաբերյալ հաղորդագրություն տարածեց, ո՛չ էլ հիշեց մեր գերեվարված 6 զինծառայողների վերաբերյալ 2 օր առաջ հնչեցրած վերջնաժամկետը»։

Placeholder