Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թ. թիվ 27-Ա որոշմամբ հաստատված Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 28-րդ կետի և ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` 31.05.2021 թ. հրապարակվում են ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, որը կազմում է 2.581.093 ընտրող:
Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է 31.05.2021 թ.` ընտրություններից 20 օր առաջ:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, ընտրողների ընդհանուր թիվը մայիսի 13-ի դրությամբ, 2 միլիոն 583 հազար 823 էր։
Համադրելով տվյալները՝ մայիսի 13-ից ի վեր ընտրողների թիվը նվազել է 2 740-ով։