Չորս գրոսմայստերներ Սոչիում կպայքարեն պատվավոր գավաթի համար
Սպորտ
18:44 31/05/2021
Հայաստան

Չորս գրոսմայստերներ Սոչիում կպայքարեն պատվավոր գավաթի համար

Երևանի  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն ավարտվել է աշխարհի գավաթի խաղարկության եվրոպական գոտու տղամարդկանց հեռավար մրցաշարը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ իրենց ունակությունները դրսևորել են հին աշխարհամասի շուրջ 30 երկրների ավելի քան 270 շախմատիստներ:

«Եվրոպական գոտուց վճռական փուլին կմասնակցեն 36 հաջողակները: Նրանց թվում են մեր երկրի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ  Գաբրիել Սարգսյանը,  Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը   և  Շանթ Սարգսյանը:

Պատվավոր գավաթի համար պայքարը կանցկացվի հուլիս-օգոստոս ամիսներին ՝ Սոչիում, առկա /  դասական /  տարբերակով»,- հատնում է ՀԱՕԿ-ը:

Placeholder