Կոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է ընձեռում
Տնտեսություն
18:52 31/05/2021
Հայաստան

Կոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է ընձեռում

Կոնվերս բանկը՝ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է  հերթական ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում՝ 2020թ հունիսի մեկից  մինչեւ օգտոստոսի 31-ը,  Բանկի Վիզա քարտապանները յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար կկուտակեն միավորներ՝ «ոսկիներ»:

Ամենաշատ ոսկի կուտակած հաճախորդները կստանան արժեքավոր նվերներ՝ մասնավորապես.

- ամենաշատ ոսկու միավորներ հավաքած առաջին 10 քարտապանները կստանան 10 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ(հարգը 999.9),
-իսկ ոսկու միավորների քանակով 11-50 հորիզոնականները զբաղեցրածները՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ(հարգը 999.9):

Նշենք, որ Կոնվերս Բանկը Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի լիիրավ անդամ է 2002թ-ից:

Վերջին  տարիներին համագործակցության շրջանակում Բանկն իրականացրել է մի շարք հաջողված ակցիաներ, որոնց շրջանակում Կոնվերս Բանկի վիզա քարտապանները ոչ միայն օգտվել են քեշբեքի հնարավորությունից, այլեւ ստացել են արժեքավոր նվերներ՝ այդ թվում  iPhone 7 հեռախոսներ/2018թ/, հանգիստը 10 եվրոպական քաղաքներում՝ Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին անցկացնելու ուղեգրեր/2019թ/, սպորտային արժեքավոր նվերներ/ 2020թ/:

Մանրամասները՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Placeholder
Կոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է ընձեռում