Բաքուն և Անկարան ընդլայնում են ռազմական ոլորտում համագործակցությունը
Քաղաքական
14:58 31/05/2021
Տարածաշրջան

Բաքուն և Անկարան ընդլայնում են ռազմական ոլորտում համագործակցությունը

Հունիսի 3-ին Բաքվում կանցկացվի բարձր մակարդակի Ադրբեջան-Թուրքիա ռազմական երկխոսություն: Այս մասին գրում է Interfax.az-ը։

«13-րդ հանդիպմանը կքննարկվի անվտանգության ոլորտում ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակը», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Բացի այդ, կողմերը կքննարկեն նաև զարգացման հեռանկարները և գործունեության հիմնական ուղղությունները ռազմական և պաշտպանության ոլորտներում:

Placeholder
Բաքուն և Անկարան ընդլայնում են ռազմական ոլորտում համագործակցությունը