Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ-ին մեղադրում են զոհերի մարմինները թաքցնելու մեջ, իսկ ԱՆ-ն իրեն պահում է ՊՆ-ի պես՝ տհաս
Պատերազմում զոհված.... ծնողները սպասում են.... ութ ամիս, իսկ կառավարությունը այսքան ամիս թաքցրել է հարյուրավոր դիերի գոյությունը՝ «թվեր» ապահովելու համար։ Իսկ հիմա առողջապահության նախարարը իրեն հիմարի տեղ դրած «մեղք է ընդունում»՝ իբր այն պատշաճ չպահելն է։
«Հարգելի հայրենակիցներ,
երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:
Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:
Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:
Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:
Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»,- նշված է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հայտարարության մեջ։