Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի «հարավաֆրիկյան շտամի» մեկ դեպք
Տարածաշրջան
12:38 01/06/2021
Տարածաշրջան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի «հարավաֆրիկյան շտամի» մեկ դեպք

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի «հարավաֆրիկյան շտամի» մեկ դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Նրա խոսքով, հիվանդն իրեն լավ է զգում:

«Ես հաստատում եմ, որ «հարավաֆրիկյան շտամի» մեկ դեպք է հաստատվել լաբորատորիայում: Շտամը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով ունի Դուբայում ճանապարհորդելու պատմություն: Անձը լիովին ապաքինվել է, կլինիկական վիճակը բավարար է:

Ինչպես գիտեք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանձնարարական է տվել որոշակիորեն խտրականություն չլինի, չհիշատակենք հարավաֆրիկյան, հնդկական և այլն: Եկեք օգտագործենք դրանց հապավումները», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:

Placeholder