Գենդերային հավասարություն՝ օլիմպիական խաղերում
Սպորտ
18:33 01/06/2021
Աշխարհ

Գենդերային հավասարություն՝ օլիմպիական խաղերում

Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հնարավոր է մեկական մարզիկ-մարզուհի օլիմպիական երդում տան: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Նման նախաձեռնությունը կօգնի հասնել գենդերային հավասարության, որն ընդգրկված է  ՄՕԿ-ի «Օլիմպիական օրակարգ 2020 + 5» ծրագրում»,- փոխանցել են ՄՕԿ-ից։

Հիշենք, որ 1988թ. Սեուլի խաղերում երդվեցին հանդբոլիստ Սոնգ Մի-նա-ն և բասկետբոլիստ Հուր Ջեն: Փաստորեն այդ  ձևաչափն անցկացվել է միայն մեկ անգամ:

Ի դեպ, միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի խաղերն անվանել է պատմության մեջ առաջինը, որը պահպանել է գենդերային հավասարակշռությունը: Մասնակիցների գրեթե 49 տոկոսը կանայք են:

ՄՕԿ-ը նաև կոչ է արել ազգային օլիմպիական կոմիտեներին դիտարկել տարբեր սեռի երկու դրոշակակիր ունենալու հնարավորությունը:

 

Placeholder