Վերսկսել է Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը
Տնտեսություն
19:48 01/06/2021
Հայաստան

Վերսկսել է Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը

Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ը։

«Հուրգադա- Երևան- Հուրգադա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Նշենք նաև, որ Շարմ Էլ Շեյխ- Երևան-Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթերը իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին:

Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Վերսկսել է Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը