Ռոբերտ Քոչարյան. Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ
Քաղաքական
16:57 01/06/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ

«Ես գործող Սահմանադրությանը դեմ եմ արտահայտվել նաև հրապարակային կերպով։ Չեմ կարծում, որ խորհրդարանական կառավարումը Հայաստանի համար հաջող մոդել է»,- ռուսական РБК հեռուստաալիքին մայիսի 29-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի որևէ նախագահ չի ունեցել այդքան լիազորություն, որքան այս Սահմանադրությամբ ամրագրված է կառավարության ղեկավարի համար։

«Սա անթույլատրելի է։ Երկրում, որտեղ կայացած չէ կուսակցական համակարգը։ Կուսակցությունները չունեն բավականին բարձր վարկանիշ, որ կարողանան դոմինանտ լինել խորհրդարանում, խորհրդարանական կառավարման մասին խոսելն անտեղի է։ Ես կարծում եմ, որ այն ոչ ճիշտ քայլ էր։ Ես կարծում եմ, որ կես քայլ, կամ մեկ քայլ հետ պետք է կատարել։ Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ չկան հակակշռումների մեխանիզմներ։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, պետք է վերանայել այն, սակայն այդ հարցը պետք է քննարկել  քաղաքական այլ ուժերի հետ։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК հեռուստաալիքի լրագրող Իլյա Դորոնովին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական ամենահրատապ թեմաներին։

Հեռուստաալիքը Youtube-ի պաշտոնական էջում հրապարակել է զրույցի տեսագրությունը։

Placeholder
Ռոբերտ Քոչարյան. Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ