Բրիտանիան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում առանց նախապայմանների բանակցություններ վարել սահմանազատման շուրջ
Քաղաքական
10:16 01/06/2021
Տարածաշրջան

Բրիտանիան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում առանց նախապայմանների բանակցություններ վարել սահմանազատման շուրջ

ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը խորապես մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվող լարվածությամբ։ Այս մասին Մորթընը գրառում է կատարել թվիթերում։

«Խորապես մտահոգված եմ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվող լարվածությամբ: Միացյալ Թագավորությունը երկու կողմերին հորդորում է անհապաղ հեռացնել զորքերը, խուսափել իրավիճակը սրող գործողություններից ու նոր ականների տեղադրումից և առանց նախապայմանների կառուցողական բանակցություններ վարել սահմանազատման շուրջ»,-գրել է Մորթընը։

Placeholder
Բրիտանիան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում առանց նախապայմանների բանակցություններ վարել սահմանազատման շուրջ