02.06.2021. Կորոնավիրուսի 92 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:05 02/06/2021
Հայաստան

02.06.2021. Կորոնավիրուսի 92 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2916 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Առողջացել է 149 մարդ: Մեկ օրում մահացել է 2 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222870 դեպք, որոնցից 213578-ն` առողջացած, 4446-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1083 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5529 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3763 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1090156 թեստավորում:

Placeholder
02.06.2021. Կորոնավիրուսի 92 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ մահացել է