«Հրապարակ». Ադրբեջանցիները Սև լճի տարածքում 4 դիրք են տեղակայել յուրաքանչյուրում՝ 25-30 զինծառայող
Օրվա մամուլ
09:29 02/06/2021
Հայաստան

«Հրապարակ». Ադրբեջանցիները Սև լճի տարածքում 4 դիրք են տեղակայել յուրաքանչյուրում՝ 25-30 զինծառայող

«Հրապարակ» թերթը գրում է. «Սև լճի տարածքում վերջին օրերին հարաբերական կայուն է, թեպետ ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց նվաճած դիրքերում և 4 դիրք են տեղակայել, յուրաքանչյուրում՝ 25-30 զինծառայող, սակայն Սյունիքից փոխանցում են, որ թշնամին չի ավելացնում իր թվաքանակը, այլ գործողություններ չի ձեռնարկում։

Միակ տարօրինակ բանն այն է, որ սահմանված ժամկետից ավելի հաճախ են հերթափոխ իրականացնում։ Ի դեպ, մեծ թվով կամավորներ՝ մեր կողմից, շարունակում են մնալ Սյունիքում, այս պահին թեև նրանց չեն մոբիլիզացրել, բայց ամեն պահի պատրաստ սպասում են հրահանգի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Ադրբեջանցիները Սև լճի տարածքում 4 դիրք են տեղակայել յուրաքանչյուրում՝ 25-30 զինծառայող