Իրանի ռազմածովային ուժերի ամենամեծ նավը խորտակվել է Օմանի ծոցում
Քաղաքական
17:00 02/06/2021
Տարածաշրջան

Իրանի ռազմածովային ուժերի ամենամեծ նավը խորտակվել է Օմանի ծոցում

Չորեքշաբթի օրը Իրանական ռազմածովային ուժերի «Խարկա»  նավը խորտակվել է Օմանի ծոցում։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

Նավը խորտակվել է Խարկ նավահանգստի մոտակայքում: Ավելի վաղ հրդեհ էր բռնկվել «Խարկա» նավի վրա, և  20 ժամ փորձ է արվել շիջել կրակը: Այդ փորձերն անհաջող են եղել, և արդյունքում նավը խորտակվել է: Անձնակազմի բոլոր անդամները կենդանի են և տարհանվել են ափ:

Մեծ Բրիտանիայում կառուցված «Խարկա»  նավն ավելի քան 40 տարի օգտագործվում է իրանական զինուժի կողմից: Ըստ Իրանի ծովային ուժերի՝ այն նավատորմում բեռնատարողունակության առումով համարվում էր ամենամեծը:

Placeholder
Իրանի ռազմածովային ուժերի ամենամեծ նավը խորտակվել է Օմանի ծոցում