03.06.2021. Կորոնավիրուսի 108 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
Առողջություն
11:04 03/06/2021
Հայաստան

03.06.2021. Կորոնավիրուսի 108 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2856 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք: Առողջացել է 235 մարդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով,  հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222978 դեպք, որոնցից 213813-ն` առողջացած, 4448-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1086 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5534 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3631 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1093012 թեստավորում:

 

Placeholder
03.06.2021. Կորոնավիրուսի 108 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է