Գենշտաբի պաշտոնյայի՝ Ադրբեջանին տված մեկ ժամից անցել է 144 ժամ և մեր տղաները շարունակում են մնա գերևարված.Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
11:56 04/06/2021
Հայաստան

Գենշտաբի պաշտոնյայի՝ Ադրբեջանին տված մեկ ժամից անցել է 144 ժամ և մեր տղաները շարունակում են մնա գերևարված.Նաիրա Զոհրաբյան

«Ուզում եմ հիշեցնել, որ գենշտաբի պատասխանատուն հայտարարել էր, որ Ադրբեջանին տալիս է ընդամենը մեկ ժամ ժամանակ՝ վերջերս գերեվարված տղաներին վերադարձնելու համար, նաև հիշեցնեմ, որ նրա տված մեկ ժամից անցել է 144 ժամ և մեր տղաները շարունակում են մնալ գրեվարված»,- ԱԺ նիստում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը  հայտարարեց, որ գերիների վերադրաձման հարցով Մոսկվա բանակցությունների մեկնած հայկական պատվիրակությունը վերադարձել է ձեռնունայն, ինչը փաստում է վերջինիս տարածած լղոզված հայտարարությունը, որում ասվում է, որ քննարկումները և բանակցությունները շարունակվում են:

Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ հունիսի 1-ին Բաքվի դատարանն ավարտել է 14 հայ ռազմագերիների դեմ հարուցած մեղադրանքի նախաքննությունը և նրանց գործն ուղարկվել է դատարան:

Պատգամավորը հիշեցրեց, որ խոսքը դեկտեմբերի 13-ին Հադրութի մերձակայքում գերեվարված զինծառայողների մասին է, որոնց, չնայած միջազգային հանրության տոտալ ճնշմանը, Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ռազմագերի:

Նա տեղեկացրեց, որ մյուս ռազմագերիների հանդեպ նույնպես նույն քննչական գործընթացն է տարվում:

Placeholder