04.06.2021. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:06 04/06/2021
Հայաստան

04.06.2021. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3569 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք: Առողջացել է 246 մարդ: Մեկ օրում մահացել է  6 մարդ:  Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով,  հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223050 դեպք, որոնցից 214059-ն` առողջացած, 4452-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1088 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5540 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1096581 թեստավորում:

 

Placeholder
04.06.2021. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է