Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ
Օրվա մամուլ
09:06 04/06/2021
Հայաստան

Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը մեկնում է  Արցախ։

Ֆեյսբուքյան իր էջում նա լուսանկար է հրապարակել ու գրել.

«Պատերազմի ավարտից հետո առաջին անգամ կրկին ուղղությունը դեպի ծանր վիրավոր, բայց միշտ ապրեցնող մեր հարազատ Արցախ»։

Լոըսանկարից երևում է, որ նրա հետ Արցախ է մեկնում նաև «Պատիվ ունեմ» ընտրական ցուցակի 7-րդ տեղը զբաղեցնող անվտանգային հարցերով փորձագետ, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ընտրություններին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր ՎԱնեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը մասնակցումէ  ՀՀԿ-ի հետ միասին՝ «Պատիվ ունեմ» դաշինքով։ Այն 6-րդ քվեաթերթիկն է։

Placeholder
Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ