Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հունիսի 4-ից Արցախի Հանրապետությունում է։ Երեկ երեկոյան նա հանդիպել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին։
«Արցախի ամեն ավարտվող օրը երկար տարիներ շարունակ այս կրակի մեջ է թողել բոլոր դժվարություններն ու դառնությունները` վերափոխելով դրանք լուծումների ու երազանքների: Հիմա այս լեգենդար կրակը ցավից ու վերքերից է թեժանում: Ամեն գիշեր:
Այստեղ` Ստեփականակերտում, ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկը երբևէ ուղղակի ասի Հայաստան, միշտ ասել են` Մայր Հայաստան:
Լուսացող գիշերը կրակի մոտ մեկ անգամ էլ հավաստիացրեց` մենք կարող ենք ու ուղղելու ենք մեր մեջքը: Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր:
Լքված, դավաճանված, բզկտված Արցախը սպասում է, սպասում է կյանքում ամենաթանկին ու ջերմին` մորը:
Գիշերը` Բակո Սահակիչի բակում...»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը մասնակցում է ՀՀԿ-ի հետ միասին՝ «Պատիվ ունեմ» դաշինքով։ Այն 6-րդ քվեաթերթիկն է։
