Ռուսական բանակի կին զինծառայողը դավաճանության համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Իրավունք
17:52 05/06/2021
Աշխարհ

Ռուսական բանակի կին զինծառայողը դավաճանության համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Դոնի Ռոստովի հարավային շրջանային ռազմական դատարանը Ռուսաստանի բանակի զինծառայող Տատյանա Կուզմենկոյին դատապարտել է ութ տարվա ազատազրկման պետական դավաճանության գործով: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Մեղադրական դատավճիռը կայացվել է հունիսի 3-ին, քրեական գործի բովանդակության վերաբերյալ տվյալներ չկան, քանի որ գործընթացը փակ է, և գործի նյութերը գաղտնիացված են: Գործը քննարկվել է հատուկ կարգով՝ առանց ապացույցների դիտարկման, ինչը ենթադրում է ամբաստանյալի կողմից մեղավորության ընդունում:

Պետական դատախազը Կուզմենկոյի համար պահանջել է 12 տարվա ազատազրկում: Այնուամենայնիվ, զինծառայողը կալանավորման երկու տարվա տարեկետում կստանա՝ մինչև նրա երեխան դառնա 14 տարեկան:

Placeholder
Ռուսական բանակի կին զինծառայողը դավաճանության համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման