Շվեդիա-Հայաստան խաղում հայ ֆուտբոլիստները կլինեն սպիտակ մարզաշապիկով
Սպորտ
17:25 05/06/2021
Հայաստան

Շվեդիա-Հայաստան խաղում հայ ֆուտբոլիստները կլինեն սպիտակ մարզաշապիկով

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ:

Այսօրվա խաղում Շվեդիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա դեղին, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ սպիտակ մարզաշապիկով։ Խաղը կսպասարկեն ֆինլանդացի մրցավարները՝ Մատիաս Գեստրանիուսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միկո Ալակարեն և Միկա Լամպուն: Չորրորդ պաշտոնյան է Յոնի Հյուտիան։

Հայաստանի ազգային հավաքականը Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում անցկացրել է նախախաղային մարզումը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում  կայացել է ընկերական հանդիպում Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

Placeholder
Շվեդիա-Հայաստան խաղում հայ ֆուտբոլիստները կլինեն սպիտակ մարզաշապիկով