05.06.2021. Կորոնավիրուսի 93 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:47 05/06/2021
Հայաստան

05.06.2021. Կորոնավիրուսի 93 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Առողջացել է 209 մարդ։ Մեկ օրում մահացել է 4 մարդ։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223143 դեպք, որոնցից 214268-ն` առողջացած, 4454-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1090 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5544 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1099797 թեստավորում:

Placeholder
05.06.2021. Կորոնավիրուսի 93 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է