Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Առողջություն
14:58 05/06/2021
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

Արցախի Հանրապետությունում արդեն մի քանի օր է կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Հունիսի 4-ին  կատարվել է 30 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8032 քաղաքացու հետազոտություն, որից 871-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2755 դեպք:  Կատարվել  է  25 484 թեստավորում:

 

Placeholder
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել