Խաղաղապահները մեկ շաբաթում մոտ 150 բռնագաղթած և բազմանդամ ընտանիքի մարդասիրական օգնություն  են տրամադրել
Տարածաշրջան
13:32 05/06/2021
ԼՂՀ

Խաղաղապահները մեկ շաբաթում մոտ 150 բռնագաղթած և բազմանդամ ընտանիքի մարդասիրական օգնություն են տրամադրել

Արցախի ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կազմակերպել են նպատակային մարդասիրական օգնության առաքում ներքին բռնագաղաթածների և բազմանդամ ընտանիքների համար: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր տրամադրվել է նպատակային մարդասիրական օգնություն: Մենք այս պարագաների կարիք ունեցող երեք ընտանիքի խոհանոցային հավաքածուներ և սնունդ ենք մատակարարել: Վերոհիշյալ ընտանիքները երեկ մեզ մոտ՝ Քաղաքացիների ընդունելության կենտրոն էին եկել»,- ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընդհանուր առմամբ, այս շաբաթ ավելի քան 150 ընտանիք նպատակային մարդասիրական օգնություն է ստացել ռուս խաղաղապահներից:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները նպատակային օգնություն ցուցաբերելու անհատական մոտեցում ունեն: Բնակիչներին տրվում են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ և կոշիկ՝ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշիներ, գազայրիչներ, խոհանոցային պարագաներ, սննդի հավաքածուներ, անկողնային պարագաներ, անձնական հիգիենայի պարագաներ, խաղալիքներ, ինչպես նաև անհատական բժշկական տուփեր:

Placeholder
Խաղաղապահները մեկ շաբաթում մոտ 150 բռնագաղթած և բազմանդամ ընտանիքի մարդասիրական օգնություն են տրամադրել