06.06.2021թ. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել
Առողջություն
11:23 06/06/2021
Հայաստան

06.06.2021թ. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել

Երեկ կատարվել է 2754 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք:

«Ունենք 95 առողջացած և 4 մահվան դեպք»,-հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1091 է:

Համավարակից ի վեր Հայաստանում, ըստ պաշտոնական թվերի, մահացել է 5 549 կորոնավիրուսով հիվանդ։

Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223180 դեպք, որոնցից 214363-ն` առողջացած, 4458-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3268 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1102551 թեստավորում:

Placeholder