ՀՀ երրորդ նախագահ. Մեր իշխանության ժամանակ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ, բայց չենք ստել
Քաղաքական
11:07 07/06/2021
Հայաստան

ՀՀ երրորդ նախագահ. Մեր իշխանության ժամանակ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ, բայց չենք ստել

«Մենք, երևի թե, մեր իշխանության ժամանակ ունեցել ենք այս թերությունը՝ համեմատաբար քիչ ենք շփվել մարդկանց հետ, քիչ ենք խոսել, չենք խոսել մեր կատարածի մասին և, միգուցե, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, պայմանավորված էր նաև դրանով: Եթե ուղիղ ասեմ՝ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ»,- Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Շարունակելով իր խոսքը՝  նա նշել է. «Բայց մենք, դրա հետ միասին, չենք ստել, մարդկանց մանիպուլյացիաների չենք ենթարկել, մեր հասարակությանը չենք բաժանել սևերի և սպիտակների, հարուստների և աղքատների, նորերի ու հների, ընդհակառակը, ցանկացել ենք միավորել մարդկանց, որովհետև հատկապես մեր պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է:

Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին, չի կարող թև ու թիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտ պարագայում էլ համալրել նրանց շարքերը»:

Placeholder
ՀՀ երրորդ նախագահ. Մեր իշխանության ժամանակ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ, բայց չենք ստել