«Էրեբունի» ԲԿ-ում  հեռացվել է  արգանդի` 11 կգ-անոց գիգանտ միոմա
Առողջություն
19:43 07/06/2021
Հայաստան

«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է արգանդի` 11 կգ-անոց գիգանտ միոմա

«Էրեբունի» ԲԿ-ում  հեռացվել է  արգանդի`11 կգ-անոց գիգանտ միոմա։ Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից։

«48-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել որովայնի չափերի մեծացման գանգատով: Խնդիրն ի հայտ էր եկել մի քանի տարվա ընթացքում: Չունենալով այլ գանգատներ կամ ախտանշաններ՝ կինը որովայնի չափերի մեծացումը կապել էր  քաշի ավելացման  հետ: Առաջնային բուժզննումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը, իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, այդ թվում՝ սոնոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, լաբորատոր հետազոտություններ:

Արդյունքում ախտորոշվել է գիգանտ միոմա: Անդրանիկ Պողոսյանը հրավիրվել է տարբեր նեղ-մասնագետների խորհրդակցություն՝ գտնելու բուժման մարտավարությունը: Որոշվել է կատարել վիրահատություն՝ հեռացնել ուռուցքը: Մինչ վիրահատությունը քննարկվել են հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման միջանտության ընթացքում:

Կատարվել է երկայնաձիգ  լապարոտոմիա,  արգանդի  էքստերպացիա՝ հավելումներով:  Վիրահատությունը կատարել է Անդրանիկ Պողոսյանը՝  գինեկոլոգներ Նառա Ադամյանի և Լիլիթ Մեղրյանի հետ, ծննդատան անեսթեզիոլոգիայի ծառայութսան ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ: Միոմայի նման չափերն առաջացրել էր նաև  պորտային ճողվածք: Գինեկոլոգիական վիրահատության ավարտին  կատարվել է նաև ճողվածքահատում, որն իրականացրել է վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Արա Վարդանյանը:  Վիրահատական երկու միջամտություններն էլ անցել են բարեհաջող, առանց խնդիրների, հիվանդն արդեն  ապաքինմամբ դուրս է գրվել»,- նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Placeholder
«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է արգանդի` 11 կգ-անոց գիգանտ միոմա