07.06.2021. Կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
Առողջություն
11:14 07/06/2021
Հայաստան

07.06.2021. Կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2448 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք: Առողջացել է 141 մարդ: Մեկ օրում, ըստ առողջապահության նախարարության, կորոնավիրուսից մահացել է 5 մարդ:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223212 դեպք, որոնցից 214504-ն` առողջացած, 4463-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1091 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5554 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3154 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1104999 թեստավորում:


 

Placeholder
07.06.2021. Կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է