Արագածոտնի գյուղերում «Հայաստան» դաշինքի պաստառները վնասած քաղաքացուն ոստիկանները հայտնաբերել են
Իրավունք
14:54 07/06/2021
Տարածաշրջան

Արագածոտնի գյուղերում «Հայաստան» դաշինքի պաստառները վնասած քաղաքացուն ոստիկանները հայտնաբերել են

Ոստիկանության Արագածի բաժինՀունիսի 5-ին  հաղորդում էր ստացվել, որ հունիսի 4-ի ժամը 22.00-ից հունիսի 5-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստան» դաշինքի Ծաղկահովիտ գյուղի շտաբի շենքի պատին փակցված պաստառները գողացել են:

Ոստիկանության հաղորդմամբ, նույն օրը հաղորդում է ստացվել, որ «Հայաստան» դաշինքի Ալագյազ գյուղի շտաբի պաստառների մի մասը գողացել են, մյուսները՝ վնասել:

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է պաստառները վնասողի և գողացողի ինքնությունը: 32-ամյա կասկածյալը հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

 

Placeholder
Արագածոտնի գյուղերում «Հայաստան» դաշինքի պաստառները վնասած քաղաքացուն ոստիկանները հայտնաբերել են