08.06.2021. Կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել
Օրվա թեմա
11:06 08/06/2021
Հայաստան

08.06.2021. Կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել:  Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Երեկ կատարվել է 3067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք: Առողջացել է 105 մարդ։

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223285 դեպք, որոնցից 214609-ն` առողջացած, 4463-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1091 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5554 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3122 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1108066 թեստավորում:

Placeholder
08.06.2021. Կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել