Ռոբերտ Քոչարյան. Ժողովուրդը շոկային վիճակից դուրս է գալիս
Քաղաքական
17:40 08/06/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Ժողովուրդը շոկային վիճակից դուրս է գալիս

«Բազմաթիվ հանդիպումներն ենք ունեցել անցած օրերի ընթացքում։ Ինձ համար դրանք ոգևորիչ են, քանի որ մենք տեսնում են հզոր ներուժ, որը տրամադրված է վճռական երկրում իրավիճակը փոխելու համար»,- Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահն ասաց՝ գերագնահատել են այս իշխանության ազդեցությունը հասարակության վրա, ուղղակի կար ագրեսիվ փոքրամասնություն, որը փորձում էր իր ագրեսիվությամբ ու չարությամբ օրակարգ պարտադրել ողջ ժողովրդին։

«Այսօր իրավիճակը տարբեր է, մենք տեսնում ենք ու գրանցում, որ երկիրը փոխվել է, ժողովուրդը շոկային վիճակից դուրս է գալիս, և այսօր օրակարգ թելադրողը մենք ենք։  Օրակարգ թելադրողը ժողովրդի այն հատվածն է, որը չի կարող անտարբեր մնալ տարածքային կորուստների, հազարավոր զոհերի, վիրավորների, նախկինում ունեցած նվաճումների կորստի նկատմամբ»,- ասաց նա։

Placeholder
Ռոբերտ Քոչարյան. Ժողովուրդը շոկային վիճակից դուրս է գալիս