Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը անցնում են հազարը, մահացել է 17 մարդ
Տարածաշրջան
12:31 08/06/2021
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը անցնում են հազարը, մահացել է 17 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 023 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 29 517 թեստ, այստեղից 21 585-ը՝ հակագենի արագ թեստով և 7 932-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական 3,47%, վերջին 14 օրը –2,81%, վերջին 7 օրը –2,92%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 350 428 դեպք: Ապաքինվել է ևս 510 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 335 029:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 4 951 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 178 738 մարդ, օրական՝ 5 455:

Placeholder