ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմանարար իրավունքների ապահովման պահանջով
Իրավունք
17:07 08/06/2021
Հայաստան

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմանարար իրավունքների ապահովման պահանջով

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմանարար իրավունքների ապահովուման պահանջով։ Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից

ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ սույն թվականի հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

«Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերերվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»,- հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Placeholder
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմանարար իրավունքների ապահովման պահանջով