Արթուր Վանեցյան. Երկիրը կործանման հասցրած դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն, նոր գերիներ
Քաղաքական
17:01 08/06/2021
Հայաստան

Արթուր Վանեցյան. Երկիրը կործանման հասցրած դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն, նոր գերիներ

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է.

«Երկիրը կործանման հասցրած, իրեն ժամանակին վստահած ժողովրդին անդադար դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն ու նոր գերիներ։

Այսօր, երբ հերթական անգամ ադրբեջանցիները գերի են վերցրել ևս մեկ հայ զինծառայող, նա արդեն երկրորդ օրն է բոլորիս սպառնում է քաղաքացիական պատերազմով։ Թշնամին դիրքեր է կառուցում Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ նա հետևողականորեն քաղաքացիական պատերազմ է հրահրում։

Ես կոչ եմ անում մեր իրավապահներին մանրազնին հետևել օրինականության ապահովմանը ու պատրաստվել իրենց պարտքը կատարելու։ Դա ոչ միայն ձեր սուրբ պարտքն է, այլև պատվի հարցը»։

Placeholder
Արթուր Վանեցյան. Երկիրը կործանման հասցրած դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն, նոր գերիներ