Ովքեր կարող են մասնակցել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին
Քաղաքական
13:14 08/06/2021
Աշխարհ

Ովքեր կարող են մասնակցել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարող է մասնակցել հունիսի 16-ին Ժնևում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովին: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է Tass-ը։

«Բայց ձևաչափը և կազմը դեռ լիովին համաձայնեցված չեն»,-ասել է փոխնախարարն ու հավելել, որ ընթացքի մեջ է նաև նախագահների օրակարգի և հանդիպման վայրի մասին համաձայնեցումները:

Ռյաբկովի խոսքով, չի բացառվում ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի և Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի մասնակցությունը նախագահների Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովին, բայց դեռ վերջնական որոշում չկա:

«Ես ոչ մի բան չեմ կարող բացառել, բայց կրկնում եմ, որ որոշում չկա, հաշվի առնելով, որ ձևաչափը չի համաձայնեցվել», - ասել է Ռյաբկովը։
 

Placeholder
Ովքեր կարող են մասնակցել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին