Բայդենը Էրդողանի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հարցը․ Սպիտակ տուն
Քաղաքական
10:40 08/06/2021
Տարածաշրջան

Բայդենը Էրդողանի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հարցը․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ 

«Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանին, նրանք Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կունենան, և այնտեղ նույնպես կլինի լայն և ընդարձակ օրակարգ՝ խնդիրները հենց այդ տարածաշրջանում: Իհարկե, Արևելյան Միջերկրականը՝ Սիրիայի հետ, Իրան, Լեռնային Ղարաբաղ, բայց նաև այն դերը, որը Թուրքիան կշարունակի՝ կապված Աֆղանստանում բանակցությունների և դիվանագիտության հետ, և ինչպես են ԱՄՆ-ն և Թուրքիան գործում որոշների արժեքների հետ, մարդու իրավունքների և այլ հարցերի վերաբերյալ մեր էական տարբերությունները»,-ասել է Սալիվանը, հավելելով, որ նախագահ Բայդենը շատ լավ գիտի Էրդողանին ու երկուսն էլ անհամբեր սպասում են իրենց հարաբերությունների ամբողջական լայնությունը վերանայելու նման հնարավորությանը։
 

Placeholder
Բայդենը Էրդողանի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հարցը․ Սպիտակ տուն