Ադլերում երկու հայազգի դատական կարգադրիչ է գնդակահարվել
Իրավունք
16:13 09/06/2021
Աշխարհ

Ադլերում երկու հայազգի դատական կարգադրիչ է գնդակահարվել

Երկու դատական կարգադրիչ է սպանվել է 60-ամյա մի տղամարդու կողմից նրանց վրա կրակ բացելու հետևանքով: Այդ մասին հաղորդել է ռուսական «Վեստի»-ն:

Նախնական տվյալների համաձայն, երեք դատական կարգադրիչներ եկել են կատարելու տուն-ինտերնատի տարածքում գտնվող կացարանների քանդելու որոշումը և ենթարկվել են հարձակման: Դեպքը տեղի է ունեցել Ադլեր քաղաքի  կենտրոնում՝ Պրոսվեշչենիա փողոցում: 

Բաժնի աշխատակիցներից մեկին հաջողվել է փախչել: Նրա գործընկերներ Անդրոնիկ Մաթևոսյանը և Ալբերտ Աղոզյանը մահացել են տեղում:

Ըստ ՏԱՍՍ-ի, զինված անձը հայտնաբերվել և ձերբակալվել է:
 

Placeholder
Ադլերում երկու հայազգի դատական կարգադրիչ է գնդակահարվել