Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ինձ թվում էր, որ այն հարցի շուրջ, որ 1997-ին լրջանալու պահը կորցրեցին, կար կոնսեսուս։ Հիմա նույն խնդրի առաջ ենք կանգնած։ Եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին շատ վատ բաներ են սպասվում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի՝ «Լրջանալու պահը» կարգախոսին։
Անդրադառնալով դիտարկմանը, որ գործող իշխանությունների հրաժարականը պահանջող ՀՀ առաջին նախագահի թիմակիցներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Գագիկ Ջհանգիրյանն այս իշխանությունների կողմից պաշտոններ են ստանում, Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «Էլեմենտար ճամբարափոխություն, չեմ ուզում ասել լատիներեն բառը։ Առնետավազք»։
Տեր-Պետոսյանի հնչեցրած գնահատականին հետևեցին ծափահարություններ։
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի նախկին թիմակից Վլադիմիր կարապետյանն օրեր առաջ նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպասն, իսկ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն է։