Մարտունու շրջանի Ճարտար գյուղի հողագործները խաղաղապահներին խնդրել են ապահովել իրենց անվտանգությունը
Քաղաքական
10:22 10/06/2021
ԼՂՀ

Մարտունու շրջանի Ճարտար գյուղի հողագործները խաղաղապահներին խնդրել են ապահովել իրենց անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի Հանրապետության մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների անվտագությունը: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հրապարակված տեղեկատվության մեջ ասվում է, որ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնն անվտանգության ապահովման դիմումներ է ստանում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի բնակիչներից, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ներկայացուցիչները դիմել են Մարդասիրական արձագանքման կենտրոն` գյուղատնտեսական նշանակության դաշտերում աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով:

«Այսօրվանից և հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կապահովենք գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը»,-ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Վասիլիևը:

ՌԴ ՊՆ-ի տեղեկացմամբ՝ տեղի բնակիչները ստեղծում են հակահրդեհային գոտիներ՝ խոտի հնարավոր այրումից դաշտերն ու բնակավայրերը պաշտպանելու համար:

«Ռուս զինծառայողների շնորհիվ, որոնք եկել են մեզ պաշտպանելու, մարդիկ կարող են աշխատել այստեղ, շատ շնորհակալ ենք մեզ օգնելու համար»,-ասել է Ճարտար գյուղի բնակիչ Խաչիկ Խաչատրյանը:

«Բացի այդ, ռուս խաղաղապահները աշխատանքներ են տանում տարածքը պայթուցիկ առաջկաներից մաքրելու ուղղությամբ: 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր Արցախում մարդասիրական ականազերծման ինժեներական վաշտի ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 2,123 հա տարածք և ավելի քան 650 կիլոմետր ճանապարհներ, հայտնաբերել և վնասազերծել 25,613 պայթուցիկ օբյեկտ»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

Placeholder
Մարտունու շրջանի Ճարտար գյուղի հողագործները խաղաղապահներին խնդրել են ապահովել իրենց անվտանգությունը