Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս խաղաղապահները Ասկերանի միջնակարգ դպրոցում մասնակցել են ռուսաց լեզվի բաց դասին
Խաղաղապահ զորախմբի զինծառայողները հրավիրվել են Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքի միջնակարգ դպրոց ռուսաց լեզվի բաց դասերին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության՝ դասընթացների ժամանակ աշակերտները հյուրերի համար կարդացել են ռուս բանաստեղծների և գրողների ստեղծագործությունները: Իրենց հերթին խաղաղապահները պատմել են ռուսաց լեզվի և գրականության ծագման պատմության մասին:
Բացի այդ, ռուս զինծառայողները բացատրել են «խաղաղպահ» և «խաղաղություն» բառերի իմաստը: Նրանք երեխաներին ներկայացրել են նաև Արցախում խաղաղապահների կողմից իրականացվող խնդիրների մասին:
«Մեր դպրոցում աշակերտները ռուսերեն են սովորում 2-ից 12-րդ դասարաններում, նրանցից շատերն այն ընտրում են որպես ավարտական քննության առարկա: Ռուսաստանի զինվորի գալուստով երեխաները սկսեցին ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել լեզվի յուրացման վրա»,-ասել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիանա Կարապետյանը:
«Բաց դասի ավարտին զինծառայողները երեխաներին տեղեկացրեցին առաջիկա տոներից առաջ իրենց առօրյան անվտանգ անցկացնելու պահանջների, ինչպես նաև առաջին բուժօգնության ցուցաբերման մեթոդների մասին:
Արցախի տարածքում խաղաղապահ առաջադրանքների կատարման ընթացքում Ռուսաստանի զինվորական անձնակազմը 50-ից ավելի անգամ այցելել է աշակերտներին`պատմության, հայրենասիրության և թեմատիկ ստեղծագործական հանդիպումների ինտերակտիվ դասեր անցկացնելու համար:
Ընդհանուր առմամբ, այս միջոցառումներին մասնակցել են ավելի քան 4600 դպրոցական և ուսանող»,- ասվում է հաղորդագրության մեջ: